Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 12 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.17 AMD
EUR =526.75 AMD
«Մոցառելլայի ճամփորդությունը». հեքիաթի գիրք հայ մանուկների համար
11.10.19 17:03
«Մոցառելլայի ճամփորդությունը». հեքիաթի գիրք հայ մանուկների համար

Վերջերս լույս ընծայվեց գրող և հեքիաթագիր Մերի Սահակյանի «Մոցառելլայի ճամփորդությունը» հեքիաթի գիրքը,որն իրապես արժեքավոր նվեր է փոքրիկների համար։ Մերի Սահակյանը բազմիցս ունեցել է հանդիպումներ երեխաների հետ,որոնք անց են կացվել ջերմ և երջանիկ մթնոլորտում։ Գրողի համար երեխաներն ու նրանց հետ կենդանի շփումները կարևոր տեղ են զբաղեցնում: 

Երևանի հ.32 գրադարանում տեղի ունեցավ գեղեցիկ ցերեկույթ-քննարկում, որի հյուրն էր Մերի Սահակյանը: Միջոցառման ընթացքում ներկաները հայտնվեցին հեքիաթների աշխարհում`հաղորդակցվելով գեղեցիկին և երազային իրականությանը։  Գրող մեծ սիրով պատասխանեց հետաքրքրաշարժ փոքրիկների հարցերին:


Այս հանդիպումը իրապես ճամփորդություն էր դեպի հեքիաթների աշխարհ: Պետք է հավելել`Մերի Սահակյանի գրական ցերեկույթներն ու ընթերցանությունները շարունական են,քանի որ հեքիաթագիրը շատ է կարևորում անկեղծ միջավայրում ձևավորվող մանուկների անաղարտ սերը։


Գրականության մեջ ունեցած ավանդի ու նվիրման համար գրող Մերի Սահակյանին շնորհվել է պատվոգրեր Երևանի հ.32 և հ.18 գրադարանների կողմից։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One