Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 12 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.17 AMD
EUR =526.75 AMD
«Մեռնող սլաքներ»-ի ապրված իրականությունը
10.10.19 22:15
«Մեռնող սլաքներ»-ի ապրված իրականությունը

Օրերս գրական նորամուտը նշեց երիտասարդ հեղինակ Թադևոս Ծպնեցյանը՝«Մեռնող սլաքներ»փաստավավերագրական վեպով,որ իրականության մի ապրված հատվածի վավերացումն է,որի կերպարների նախատիպերը իրական են,ինչ-խոսք պարտավորեցնող և հետաքրքիր է։


Գիրքը հրատարակվել է <<Երևանյան էսքիզ>> հրատարակչության կոմից, խմբագրել և սրբագրել է տաղանդավոր բանաստեղծուհի,բանասեր,թարգմանիչ Մարինա Գևորգյանը,ով շնորհանդեսին իր ելույթի խոսքում մանրամասն անդրադարձ կատարեց գրքին՝ խոսելով թեմայի արդիականության, վեպի կարևորության մասին։Շարքային զինվորի երկու տարվա բանակային առօրյան է՝տեղ-տեղ զավեշտով,իրականության ՝սթափ ու բազմակողմանի ներկայացմամբ։Հոգեբանորեն այս առօրյային հարմարվելու դժվարությունները,տիրող բարքերի մասին համակողմանի դատողությունները,այն,ինչ կա-ռեալ,առանց ռոմանտիկ պաճուճանքի։Այստեղ անգամ կանխազգալով մեռնող սլաքների տխուր անխուսափելիությունը՝գիտակցված առաջ նետվող տղերքի անձնազոհ նվիրումն է,տղերքի,որոնք նոր են հատել չափահասության շեմը և դեռ տակավին կյանք չտեսած՝ստանձնում են խաղաղությունը կերտողների ահռելի պատասխանատվությունը։

Սա վարակիչ,դաստիարակող օրինակ է ընթերցողի,հատկապես պատանի ընթերցողի համար։ Եվ,ինչպես շեշտում է գրքի խմբագիրը՝ մեռնող սլաքները առաջ տանելու կամքով ՝ամեն մեկիս ցանկությունն է ,որ պահոցում մնան չկրակված փամփուշտներ և խաղաղությունը հաստատուն լինի՝որպես անխախտ բացարձակ արժեք:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One