Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 27 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.87 AMD
EUR =528.43 AMD
ՊՀԹ-ի «Վերջին ուսուցիչը» ներկայացվեց Աբովյանի թատերական փառատոնի շրջանակներում
10.10.19 17:10
ՊՀԹ-ի «Վերջին ուսուցիչը» ներկայացվեց  Աբովյանի թատերական փառատոնի շրջանակներում

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնն այս տարի մասնակցեց Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին: Աբովյան քաղաքի Դրամատիկական թատրոնում ՊՀԹ-ն ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի հիման վրա բեմադրված՝ «Վերջին ուսուցիչը» ներկայացումը (բեմադրությունը՝ ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի):

Մինչ ներկայացման մեկնարկը, Աբովյանի Դրամատիկական թատրոնում հավաքված հանդիսատեսին բեմից ողջունեց նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, նշելով. «Այս ներկայացումը արդեն 11 տարի է ներկայացվում է հանդիսատեսի դատին եւ բուռն արձագանքների է արժանանում: Հուսով եմ՝ Աբովյանում ևս շատ լավ կընդունվի»:

Իսկապես որ, Աբովյանի հանդիսատեսը, որում գերակշռում էին դպրոցահասակ պատանիները, շատ ջերմ էր ու ոգևորված: Անաղմուկ հետևելով ներկայացման ընթացքին՝ նրանք շատ բարձր ծափահարություններ նվիրեցին դերասանական խմբին, որից հետո ցանկություն հայտնեցին ետնաբեմում լուսանկարվել նրանցից շատերի հետ:


ՊՀԹ մամուլի ծառայություն

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One