Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 27 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.87 AMD
EUR =528.43 AMD
Կառավարությունը 424 մլն դրամ կտրամադրի «Հայանտառ»-ին՝ մոտ 150 հա անտառվերականգման համար
10.10.19 16:43
Կառավարությունը 424 մլն դրամ կտրամադրի «Հայանտառ»-ին՝ մոտ 150 հա անտառվերականգման համար

ՀՀ կառավարությունը 424 մլն դրամ դրամաշնորհի տեսքով կտրամադրի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անտառվերականգնման աշխատանքների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

 

«Նախատեսվում է 425 մլն 840 հազար դրամ նախատեսված գումարից 424 միլիոնը դրամաշնորհի տեսքով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառվերականգնման աշխատանքների համար, իսկ 1.2 միլիոնը վերադարձնել պահուստային հիմնադրամ: Այս աշխատանքները աննախադեպ են: Մոտ 150 հա անտառվերականգնում և զուգահեռ տարբեր այլ աշխատանքներ կիրականացվեն»,- ասաց Գրիգորյանը:

   
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One