Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
«Հրապարակ». ԱԺ-ում հասկանում են, որ չափն անցնում են. գործուղումների շքերթ է Սերբիա եւ Հոլանդիա
10.10.19 09:24
«Հրապարակ». ԱԺ-ում հասկանում են, որ չափն անցնում են. գործուղումների շքերթ է Սերբիա եւ Հոլանդիա

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի գլխավորությամբ, մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդերլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում։ Միրզոյանը Նիդերլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը։ Հայտնի չէ, թե ինչ այցով են մեկնել Հաագա․ այս այցի մասին ԱԺ կայքում որեւէ տեղեկություն չկա։ Մինչդեռ սովորաբար հաղորդագրությամբ տեղեկացնում են գործուղումների մասին եւ նշում՝ տվյալ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ աշխատանքային է, եւ ովքեր են ընդգրկված կազմում։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից փորձեցինք պարզել, թե ինչու հաղորդագրություն չի տեղադրվել։

Ասաց՝ պետք է տեղադրեին, բայց ինչ-ինչ խնդիրներ են առաջացել՝ մի հաղորդագրությունը տեղադրվել է, մյուսը՝ ոչ։ Տեղադրվածն էլ աչքից հեռու՝ ԱԺ նախագահի «որոշումներ եւ կարգադրություններ» բաժնում։ Թերեւս, հասկանում են, որ գործուղումներով արդեն չափն անցնում են։ Սերբիա են մեկնում՝

Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովին մասնակցելու։

16 հոգի են, բնականաբար՝ Աննա Կարապետյանը, Միքայել Մելքումյանը, Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սրբուհի Գրիգորյանը, Շաքե Իսայանը, Արման Բոշյանը։ Ուշագրավ է, որ ե՛ւ ԱԺ աշխատակազմի ղեկավարն է ընդգրկված, ե՛ւ նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, երկուսն էլ՝ Միրզոյանի ընկերները, ինչպես նաեւ խոսնակի խորհրդական Դավիթ Կարապետյանը։

Հոլանդիայի պատվիրակությունում են Նաիրա Զոհրաբյանը, Մերի Գալստյանը, Անի Սամսոնյանը, Ալեն Սիմոնյանը, Բաբկեն Թունյանը։ Նիդերլանդներում եւս պատրաստվում են թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One