Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Նառայի հաջողության գաղտնիքը բիզնեսում իր վերաբերմունքն է իր ղեկավարած կոլեկտիվի հանդեպ, իր բանիմացության աստիճանը, իր ստացած ուսումը և նման լավ ընտանիք ու լավ շրջապատ ունենալը
10.10.19 01:04
Նառայի հաջողության գաղտնիքը բիզնեսում իր վերաբերմունքն է իր ղեկավարած կոլեկտիվի հանդեպ, իր բանիմացության աստիճանը, իր ստացած ուսումը և նման լավ ընտանիք ու լավ շրջապատ ունենալը

Նառային ճանաչում եմ դեռ անհիշելի ժամանակներից։
Իր լուսահոգի ամուսինը՝ Տիգրան Տեր-Եսայանը իմ լավ ընկերն է եղել, դրա համար ես իրենց ընտանիքին շատ մոտ կանգնած եմ եղել և տեսել եմ թե ինչպես է տիկին Նառան այդ ողջ բիզնեսը ստեղծել։ Երևանի համար այն ժամանակ աշխատատեղերի հարցում ծանր ժամանակներ էր, բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվել ի շնորհիվ Նառայի ու իր համար շատ ու շատ մարդիկ մոմ էին վառում ու աղոթում։
Իսկ իմ լուսահոգի ընկերը՝ Տիգրան Տեր-Եսայանը, մի հրաշալի անձնավորություն էր, իրեն շատ հպարտ ու անհոգ էր զգում, երջանիկ էր որ նման թիկունք ունի հանձինս Նառայի։
Իսկ Նառային սիրում էին բոլորը և իր ողջ աշխատակազմը։ Բավականին աշխատատեղեր է ստեղծել նա։ Բավական է, որ մարդիկ առնչվեն նրա դաստիարակած երեխաների հետ և յուրաքանչյուրը կհամոզվի, որ հանձինս Նառայի, իր դիմաց իսկական մոր էտալոն է կանգնած, լա՛վ կնոջ էտալոն, լա՛վ քրոջ էտալոն, լա՛վ մոր էտալոն և լա՛վ ընկերոջ էտալոն։
Նառան՝ որպես ընկեր, հրաշալի, անփոխարինելի և անզուգական ընկեր է։ Նա շիտակ, ազնիվ, զուլալ անձնավորություն է թե՛ իր մտքերով, թե՛ իր գործելաոճով։
Ըստ իս, Նառայի հաջողության գաղտնիքը բիզնեսում իր վերաբերմունքն է իր ղեկավարած կոլեկտիվի հանդեպ, իր բանիմացության աստիճանը, իր ստացած ուսումը և նման լավ ընտանիք ու լավ շրջապատ ունենալը, լավ ընկերներ ունենալը։
Մենք՝ ընկերներս, միշտ հպարտացել ենք, որ մեր կողքին ունենք Նառայի և Տիգրանի նման հոգեհարազատ մարդիկ, մենք հպարտ ենք զգացել և պարծեցել ենք։
1999 թվականին, երբ ես ու Տիգրան Տեր-Եսայանը հիմնադրեցինք հայ փաստաբանների միջազգային միությունը, Նառայի շնորհիվ «Դայմոնդ» ռեստորանի երկրորդ հարկն իր գույքով՝ գրասեղանով, պահարաններով, մասնագիտական գրադարանով, հագեցած տեխնիկայով՝ համակարգիչներով, ինտերնետով և ամեն ինչով անհատույց տրամադրվեց շուրջ 100 փաստաբանների։ Նրանք կարող էին այլ նպատակով օգտագործել այդ ահռելի տարածքը, բայց ոչ, Նառայի մեծ ջանքերի և բարեգործության շնորհիվ շուրջ 100 փաստաբան աշխատատեղ ունեցավ քաղաքի կենտրոնում՝ ամբողջությամբ կահավորված և հագեցած ժամանակակից տեխնիկայով և առանց վարձավճարի։ Դա խոսում է նրանց մեծահոգի և բարեգործ լինելու մասին։
Նառային կցանկանամ, որ այն ինչ ինքը մտածում է՝ Աստված թող ի կատար ածի, քանի որ իրեն հասնում է, որ երբևիցէ հոգս չունենա, ապրի երջանիկ իր ծնած և լավ դաստիարակած երեխաների հետ միասին։
Ամբողջ հարցազրույցը կարող եք կարդալ «Դե Ֆակտո» ամսագրում
Գեորգի Գուլքանյան:

Փաստաբան, արդարադատության առաջին դասի խորհրդական, փաստաբանների պալատի անդամ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One