Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի
09.10.19 23:44
Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Իրանը Թուրքիային կոչ է անում վերանայել իր ներկայիս դիրքորոշումն ու Սիրիայի հյուսիսում գործել մեծ համբերությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Սիրիա Թուրքիայի ներխուժումը, հաղորդում է Mehr-ը:

«Ինչպես մենք հայտարարել ենք Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցած վերջին եռակողմ հանդիպմանը, Սիրիայի հյուսիսային հատվածի եւ Թուրքիայի հարավային հատվածի սահմանային անվտանգությունը պետք է ապահովի միայն սիրիական բանակը: Այլ երկրներ պետք է համագործակցեն այդ հարցում, այն դեպքում, երբ ամերիկյան զորքերը պետք է լքեն տարածաշրջանը»:

Նշելով, որ թուրքական կառավարությունն անհանգստացած է իր հարավային սահմանների անվտանգության հարցով, Ռոհանին հայտարարել է, որ «խնդրի լուծման համար անհրաժեշտ է լավագույն ճանապարհն ընտրել»:

Ռոհանիի խոսքով՝ «քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը»:

«Մենք կոչ ենք անում մեր եղբորը՝ Թուրքիային, վերանայել ներկայիս դիրքորոշումն ու գործել մեծ համբերությամբ: Այսօր գլխավոր խնդիրը ոչ թե Սիրիայի հյուսիս-արեւելքում է կամ Եփրատի արեւելյան հատվածում, այլ Իդլիբում, որտեղ հավաքվել են բոլոր ահաբեկիչները»,- ասել է Իրանի նախագահը: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One