Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
ԱԺ հանձնաժողովը ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում չի հաստատել Կարեն Սարգսյանի թեկնածությունը
09.10.19 23:12
ԱԺ հանձնաժողովը ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում չի հաստատել Կարեն Սարգսյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը արտահերթ նիստը կայացել է հոկտեմբերի 9-ին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեկտեմբերին լրանում է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւ քննարկվում է նրան փոխարինելու հարցը:

Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը բոլոր խմբակցությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուներին, սակայն միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել թեկնածություն՝ ի դեմս Կարեն Սարգսյանի:

Հանձնաժողովի նախագահը խոսել է թեկնածուի աշխատանքային փորձառության մասին՝ ընդգծելով, որ այն համապատասխանում է տվյալ պաշտոնում առաջադրվելու համար: Մանե Թանդիլյանը նշել է, որ մի քանի տարի է ճանաչում է Կարեն Սարգսյանին ու բարձր կարծիք ունի նրա մասնագիտական ունակությունների վերաբերյալ:

 

Թեկնածուի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքները շատ են: Կարեն Սարգսյանը ներկայացրել է պալատի գործունեության առաջնահերթ զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ իր պատկերացումները:

Սարգսյանը պատասխանել է հանձնաժողովի անդամներին հարցերին:

Քվեարկության արդյունքում չի հաստատվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը: Հանձնաժողովը խորհրդարանին չի առաջադրի թեկնածու:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One