Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Իրանում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել
09.10.19 23:01
Իրանում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել

Իրանի հարավային նահանգում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության հետախուզման դեպարտամենտի տնօրեն Սայեդ Սալեհ Հենդիին:

«Գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Իրանի հարավի Ֆարսի նահանգում` այդ տարածաշրջանում մեկ տարվա ակտիվ հետախուզումից հետո»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, Իրանի գազախույզները ենթադրում են, որ գազի պաշարները կբավականացնեն Թեհրանի կողմից 16 տարվա սպառման համար:

Բացի այդ, նշվում Է, որ հետագա մանրամասնությունները կներկայացնի Իրանի ազգային նավթընկերութան կառավարիչ տնօրենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One