Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է իր խորհրդականին
09.10.19 22:34
Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է իր խորհրդականին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատել է տնտեսագետ Սերգեյ Գլազևին։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պորտալում։

Հոկտեմբերի 1-ին Գլազևը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միկրոտնտեսության և ինտեգրման հարցով նախարարի պաշտոնում։ Կրեմլից ԵՏՀ նրա տեղափոխման մասին այս տարվա օգոստոսին հայտնում էր Bloomberg գործակալությունը։

Ռուսական լրատվամիջոցները պարզել են, որ Գլազևը նախագահի վարչակազմից հեռանում է ներկայիս տնտեսական քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։  

Գլազևը Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականից։ Նա համարվում է ՌԴ Կենտրոնական բանկի գործողությունների ամենաակտիվ քննադատներից մեկը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One