Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Apple-ը Ռայան Ռեյնոլդսի և Ուիլ Ֆարելի մասնակցությամբ նոր սուրբծննդյան մյուզիքլ կներկայացնի
10.10.19 01:47
Apple-ը Ռայան Ռեյնոլդսի և Ուիլ Ֆարելի մասնակցությամբ նոր սուրբծննդյան մյուզիքլ կներկայացնի

Ամերիկյան Apple ընկերությունն ավարտում է բանակցությունները հոլիվուդյան հայտնի դերասաններ Ռայան Ռեյնոլդսի և Ուիլ Ֆարելի հետ՝ բրիտանացի գրող Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան վիպակների» էկրանավորմանը նրանց մասնակցության շուրջ: Մյուզիքլի սցենարիստներն ու բեմադրիչները, ըստ հաղորդման, կլինեն Շոն Անդերսը և Ջոն Մորիսը, գրում է The Hollywood Reporter-ը։

 

Հիշեցնենք, որ «Սուրբծննդյան վիպակների» գլխավոր հերոսն Էբենիզեր Սքրուջն է, որին հետաքրքրում է միայն իր ֆինանսական վիճակը: Սուրբ Ծննդի նախօրեին նա հանդիպում է երեք հոգիների, որոնց հետ հանդիպումը ստիպում է մռայլ ծերունուն փոխել իր վերաբերմունքն իր և ուրիշների հանդեպ: Նոր ֆիլմի սյուժեի մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Նշենք, որ Ուիլ Ֆարելը Պիրս Բրոսնանի և Ռեյչել Մաքադամսի հետ հանդես է եկել «Եվրատեսիլ» երաժշտական կատակերգությունում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One