Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Զարդ՝ Հայաստանի զինանշանի տեսքով. Քլոե Քարդաշյանը ցույց է տվել նոր իրը
10.10.19 01:15
Զարդ՝ Հայաստանի զինանշանի տեսքով. Քլոե Քարդաշյանը ցույց է տվել նոր իրը

«Քարդաշյանների ընտանիք» հեռուստանախագծի հայտնի աստղեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն այս օրերին գտնվում են Երեւանում։ Իրենց պատմական հայրենիքի մայրաքաղաքում Քարդաշյանները հագեցած օրեր են անցկացրել՝ հասցրել են մկրտել երեխաներին, Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել WCIT համաժողովին, իսկ այսօր ընտանիքը մեկնել է Գառնի։

Թեեւ նրանց կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Հայաստանում չէ, նա նոր հրապարակմամբ հիշատակել է իր հայկական արմատների մասին։ Աստղն Instagram-յան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որում ՀՀ պետական զինանշանի տեսքով զարդ է պատկերված։ Աստղը հրապարակումը չի մեկնաբանել։

35-ամյա Քլոե Քարդաշյանը 2015թ.-ին եղել է Հայաստանում։ Քարդաշյան քույրերն այցելել են նաեւ Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One