Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Սիրիայում 8-ամյա և 15-ամյա գերեզմանափոր եղբայրները պատմել են «անմեղ մեռյալների» դեմքերը տեսնելու դժվարության և դպրոց հաճախելու երազանքի մասին. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)
10.10.19 00:51
Սիրիայում 8-ամյա և 15-ամյա գերեզմանափոր եղբայրները պատմել են «անմեղ մեռյալների» դեմքերը տեսնելու դժվարության և դպրոց հաճախելու երազանքի մասին. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութ)

Սիրիայում 8-ամյա Ջավադ և 15-ամյա Յազան անունով եղբայրները, որոնք գերեզմանափոր են աշխատում, Daily Mail-ի հետ զրուցում վերհիշել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ ապրած սարսափելի օրերը և պատմել են դպրոց հաճախելու անիրական թվացող երազանքի մասին:

 

Ջավադը և Յազանն իրենց հասակակից երեխաների պես դպրոց հաճախելու փոխարեն առավոտյան 6-ից հոր՝ Ղասանի հետ գերեզմաններ են փորում, գրում է աղբյուրը:

Ընտանիքը Հալեպից է, որտեղ նրանք ապրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության ներքո և ականատես են եղել իրենց հարազատների մահվանը: Ի վերջո, ընտանիքը լքել է հայրենի քաղաքը՝ տեղափոխվելով ծայրամասային Իդլիբ:

 

Խոսելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ անցկացրած օրերի մասին՝ 8-ամյա Ջավադն ասել է. «Նրանք սպանում էին մարդկանց, կտրում նրանց գլուխները: Մի անգամ մի կնոջ սպանեցին ու իր բոլոր երեխաների հետ կախաղան բարձրացրին հրապարակում»: Նա հավելել է, որ ժամանակին սիրում էր խաղալ իր ընկերների հետ, «իսկ այժմ ոչ ոք չկա, բոլորը մեռած են»:

Փոքրիկի խոսքով՝ կյանքն իսկական դժոխքի է վերածվել. «Ամենադժվար բանն անմեղ մեռյալների դեմքերը տեսնելն է: Նրանց՝ տոպրակների մեջ լցված կտրատված մարմնի մասերը տեսնելն է»:

Տղայի խոսքով՝ ինքը չի վախենում իր աշխատանքից. «Չեմ վախենում իմ աշխատանքից, քանի որ նրանք արդեն մահացած են»:

Ջավադի ավագ եղբայրը՝ 15-ամյա Յազանը հայտնել է, որ հիմնականում փորում են մանկահասակ երեխաների գերեզմաններ, այն էլ՝ ձեռքով:

«Հորս հետ երեք գերեզման եմ փորել: Վախենալու ոչինչ չկա, նրանք մեզ պես մարդիկ են, բայց նրանք անցնելու են գետնի տակ ու այլևս դուրս չգան»,- հայտնել է տղան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեխաները երազում են, որ մի օր կարող են դպրոց հաճախել, որպեսզի լավ կրթություն ստանան, գումար աշխատեն ու մի շարք խաղալիքներ գնեն իրենց համար:

Jawad, eight, and Yazan, 15, should be in school, but they spend their days working as gravediggers and tending to dead bodies with their father Ghassan

Jawad (pictured) told how he witnessed ISIS kill people by chopping off their heads and cutting them up

As well as digging the resting places, which they do by hand 'for a small child', the pair clean and fetch water for the graves

As well as digging the resting places, which they do by hand 'for a small child', the pair clean and fetch water for the graves

Now living on the outskirts of neighbouring city Idlib, the boys help their father at the graveyard, where he earns around £1.30 (1000 Syrian liras) a day

Yazan told how he tends to the plants and collects water for them and to mix cement if a dead body arrives

Both boys dream of being able to go to school, while Jawad hopes to some day get work where he can 'fix engines' and earn enough money to buy toys

Yazan said he misses his old life 'a lot' and feels envious of his friends who get to go to school

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One