Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար «Բարսելոնան» ստիպված է ֆուտբոլիստներ վաճառել
09.10.19 14:59
Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար «Բարսելոնան» ստիպված է ֆուտբոլիստներ վաճառել

Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար «Բարսելոնային» անհրաժեշտ է մինչև մրցաշրջանի ավարտն իրականացնել մի քանի խոշոր վաճառք: Այս մասին գրել է իսպանական ESPN լրատվական գործակալությունը:

Կատալոնական ակումբն առնվազն 124 միլիոն եվրոյի խնդիր ունի: Թե որ ֆուտբոլիստները կհանվեն վաճառքի, դեռ հստակ չէ: Ակումբի ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Ֆիլիպե Կոուտինյոյի հետ: Եթե նրա տրանսֆերը կայանա, ապա ակումբի խնդիրը գրեթե լուծված կլինի: Բանն այն է, որ Կոուտինյոյին կարող է 120 միլիոն եվրոյով գնել «Բավարիան»:

«Բարսելոնան» դիտարկում է նաև խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի վաճառքի հնարավորությունը և պատրաստ է ընդունելի առաջարկներ լսել: Իվան Ռակիտիչը վերջին շրջանում դադարել է առանցքային դեր խաղալ թիմում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One