Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Տնտեսագիտության մեջ առավել կարեւոր գործոններ են դառնում հոգեբանությունն ու տրամադրությունը. Փաշինյան
09.10.19 12:07
Տնտեսագիտության մեջ առավել կարեւոր գործոններ են դառնում հոգեբանությունն ու տրամադրությունը. Փաշինյան

Տնտեսագիտությունը դժբախտաբար, թե բարեբախտաբար ճշգրիտ գիտություն չէ եւ կարելի է հանդիպել Նոբելյան մրցանակի երկու դափնեկիրների, որոնք բացառում են մեկը մյուս գոյության իրավունքն ընդհանրապես: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսի գիտաժողովները կարեւոր եմ համարում հատկապես մտագրոհի տեսակետից: Սա ավելի մեծ էներգիա են տալիս երկրի զարգացման մեր մտածումներին:

Այսօր աշխարհում տնտեսագիտության մեջ առավել կարեւոր գործոններ են դառնում հոգեբանությունն ու տրամադրությունը: Հանրային տրամադրությունները, սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան ուղղակի չոր թվերը եւ այդ թվերի համադրությունը: Մենք Հայաստանի զարգացման հիմքում տեսնում ենք անհատական ջանքի կարեւորումը:

Ընթացիկ տնտեսական իրավիճակն ու ցուցանիշները, որոնք մենք ունենք գալիս են ապացուցելու այս թեզի ճշշմարտացիությունը, որ տրամադրությունները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական զարգացման համար: Ես կարծում եմ, որ Հայաստանում տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն  ստեղծվել: Մեր խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը»,-ասաց նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One