Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 29 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
«Մարտի մեկի» գործով տուժողները կապ չունեն Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ. Ալումյան
12.09.19 14:33
«Մարտի մեկի» գործով տուժողները կապ չունեն Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ. Ալումյան

«Մարտի 1–ի» գործով սպանվածների հարազատները չեն կարող Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հանդիսանալ տուժող, քանի որ դատարանում չի քննվում Մարտի մեկի 10 սպանությունների հարցը։ Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 12–ին Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով գործող տուժողների իրավահաջորդների ներգրավման հարցին։

Ալումյանը, կարեկցանք հայտնելով Մարտի 1–ի զոհերի հարազատներին, ընդգծեց, որ տուժողներն առհասարակ կապ չունեն այս մեղադրանքի հետ։

«Մինչ օրս դատարանում չի քննվում գործ, որտեղ քննարկվի տուժողների սպանության հարցը։  Իմ համոզմամբ՝  այդ գործով սպանված տուժողների իրավահաջորդները կարող են միայն բուն սպանության գործով հանդիսանալ տուժողների իրավահաջորդ։ Այս գործը քննվում է ՔՕ 300.1 հոդվածով նախատեսված՝ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով և այս գործով չկա մարդ, ով ավելի շատ տուժող է, քան ՀՀ 3 մլն բնակիչները։ Կամ այդ տրամաբանությամբ պետք է այստեղ բերել 3 մլն տուժող կամ այստեղ առհասարակ չպետք է տուժողներ լինեն»,–հայտարարեց Ալումյանը։  Նա նաև հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ և այդ դրվագով տուժող նույնպես չկա։

Դատարանը, այնուամենայնիվ, որոշեց ներգրավել տուժողների իրավահաջորդներին և նրանց ներկայացուցիչներին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One