Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Շոտլանդիայի դատարանը խորհրդարանի աշխատանքի դադարեցումն անօրինական է համարել
12.09.19 14:34
Շոտլանդիայի դատարանը խորհրդարանի աշխատանքի դադարեցումն անօրինական է համարել

Շոտլանդիայի դատարանն անօրինական է ճանաչել բրիտանական խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կառավարությունը հայտարարել է, որ հիասթափված է և կբողոքարկի դատարանի վճիռը:

Չնայած դատարանը խորհրդարանի աշխատանքը վերսկսելու հրաման չի տվել, սակայն բրիտանացի որոշ պատգամավորներ վերադարձել են Համայնքների պալատ՝ աշխատանքի:

Հաջորդ շաբաթ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու հարցը կքննարկի Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից պետք է դուրս գա հոկտեմբերի 31-ին: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Brexit-ի նախաշեմին 5 շաբաթով՝ մինչև հոկտեմբերի 14-ը, դադարեցրել է խորհրդարանի աշխատանքը, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One