Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին է խոսքը. Վիտալի Բալասանյան. Լուսանկարներ
12.09.19 11:38
Բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին է խոսքը. Վիտալի Բալասանյան. Լուսանկարներ

Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Սույն թվականի սեպտեմբերի 3-ից մամուլում շրջանառության մեջ դրվեց ՀՀ ՀՔԾ-ի կողմից ինձ ծանուցագիր ուղարկելու մասին լուրը:
Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ծանուցագրում չկա ծանուցում՝ համապատասխան նախնական քննության տվյալներն առանց թույլտվության հրապարակելու պարտականության մասին, ուստի բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին է խոսքը:

Նախ նշեմ, որ թիվ 62202608 քրեական գործի վերաբերյալ ընդհանրապես նախնական քննության տվյալների գաղտնիությունը օրենսգրքով սահմանված կարգով չեն պահպանվում (գեներալ-մայոր Ս. Կարապետյանի, գեներալ-մայոր Կ. Վարդանյանի ցուցմունքները), այդ թվում նաև իմ մասով ներկայացված ծանուցագրի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ստորև ներկայացնում եմ ծանուցագրի ստացականի պատճենները, իմ համապատասխան ցուցմունքը և տեսաերիզները՝ հատուկ քննչական ծառայությանը:
Ապագայում ես մանրամասն կանդրադառնամ այդ բոլոր հարցերի մեկնաբանություններին»:








Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One