Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Խորհրդարանում հայտնված մի քանի տասնյակ տառաճանաչ դատարկությունները շարունակում են մնալ հեղափոխական էյֆորիայի մեջ. քաղաքագետ
12.09.19 13:42
Խորհրդարանում հայտնված մի քանի տասնյակ տառաճանաչ դատարկությունները շարունակում են մնալ հեղափոխական էյֆորիայի մեջ. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Մինասյանն իր էջում գրում է.

«Խորհրդարանում հայտնված մի քանի տասնյակ տառաճանաչ դատարկություններն, ի տարբերություն հասարակության մեծ մասի, շարունակում են մնալ հեղափոխական էյֆորիայի մեջ: Էն աստիճանի, որ ենթադրում են, թե «նախկինները զուր են հույսեր փայփայում», քանի որ «սովոր չեն ժողովրդավարությանը»: (Մի կողմ թողնենք «նախկիններ» հասկացությունը. փողոցից էկրանին հայտնված դատարկների համար նախկին են բոլորը, ովքեր իրենց հետ փողոց չեն փակել):

Սա ասում են մարդիկ, ովքեր նույնիսկ զենքի սպառնալիքի տակ կհրաժարվեն պատմել, թե ինչ «ներքին բանավեճեր» են ունեցել կուսակցությունում կամ ֆրակցիայում, մի պարզ պատճառով՝ միահեծան Նիկոլը զգուշացրել ա՝ արտահոսք եղավ մայրիկներդ եմ լացացնելու:

Ու ժողովրդավարության էս «գուրուները» վստահ են, թե «ժողովուրդը ֆիքսել է՝ ովքեր են բոբոները», ու իրանց կարճ խելքին՝ «նրանք դաշտում հայտնվելու շանս չունեն»:

 

Հիմա ես չեմ, դուք եք. սրանց ոնց բացատրենք, որ ամեն ինչից զատ գոյություն ունի ֆիզիկայի հստակ օրենք, վակուումը հավերժ լինել չի կարող, դատարկությունն անպայման լցվելու է: Ու լցվելու է էս ազգի արժանավորների հաշվին: Նրանց, ում դատարկները համարում են նախկին»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One