Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 52 հարց է. ուղիղ
12.09.19 11:02
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 52 հարց է. ուղիղ

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 52 հարց է, չզեկուցվող հարցերը 36-ն են, մեկը` գաղտնի:

 

Օրակարգում ընդգրկված հարցերից է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագիծը:

Կքննարկվի երեք ընկերության համար գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու որոշման նախագծերը,  «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծը:

 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One