Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը տեղ է գտել ցեղասպանություններին նվիրված հուշարձանների քարտեզում
12.09.19 13:15
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը տեղ է գտել ցեղասպանություններին նվիրված հուշարձանների քարտեզում

Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոնը (International Center for the Promotion of Human Rights) UNESCO-ի աջակցությամբ գործարկել է 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանություններին, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկության հանդեպ ցուցաբերած վայրագություններին նվիրված հիշողության ու հիշատակման վայրերի հուշարձանների ինտերակտիվ քարտեզ։

Ինչպես հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, հիշատակի քարտեզում տեղ է գտել նաև Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը՝ 1967 թ․ բացման, հիշատակման միջոցառումների լուսանկարներով։

Երկու լեզվով՝ անգլերեն և իսպաներեն գործող կայքի միջոցով ստեղծողները ու նրանց գաղափարակիցները նպատակ ունեն միջազգային հանրության շրջանակում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, հասանելի դարձնել հիշողության վայրերը, կանխարգելել մարդկության հանդեպ հետագա հանցագործությունները։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One