Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 22 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.37 AMD
EUR =516.69 AMD
Վարչապետը՝ առանց ֆեյսբուքյան էջի
12.09.19 12:58
Վարչապետը՝ առանց ֆեյսբուքյան էջի

Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան Facebook-ում չունի պաշտոնական էջ: Պարզվում է՝ նա ֆեյսբուքից չի օգտվել ոչ նախկինում (ՆԳ նախարարի պաշտոնում), ոչ՝ հիմա։ Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:

Բիձինա Իվանիշվիլիից, Իրակլի Ղարիբաշվիլիից, Գիորգի Կվիրիկաշվիլիից և Մամուկա Բախտաձեից հետո Գիորգի Գախարիան «Վրացական երազանքի» կառավարության առաջին վարչապետն է, որը պաշտոնապես ներկայացված չէ ֆեյսբուքում: Նախկին վարչապետները իրենց հետ կապված նորությունները տարածելու նպատակով ակտիվորեն օգտագործում էին ֆեյսբուքը:

Օրերս Մամուկա Բախտաձեն էլ հենց ֆեյսբուքի էջի միջոցով հաղորդեց, որ հեռանում է կառավարության ղեկավարի պաշտոնից:

 

Netgazeti-ի այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Գիորգի Գախարիան բացել ֆեյսբուքյան էջ, նա պատասխանել է․ «Վարչապետի մամուլի գրասենյակի կողմից հրապարակված բոլոր տեղեկությունները տեղադրված են Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One