Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակի դեմ մեղադրանք է առաջադրվել. Parisien
12.09.19 11:18
Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակի դեմ մեղադրանք է առաջադրվել. Parisien

Ֆրանսիայի Լիլ քաղաքի երեք քննիչ-դատավորներ Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) խոսնակ Ռիշար Ֆերրանի դեմ ապօրինի հարստացման մեղադրանք են առաջադրել, գրում է Parisien-ը:

 

Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆերրանը ֆինանսական անօրինական գործարքների առնչությամբ ցուցմունք է տալիս: Գործը կապված է ապահովագրական գործակալների հետ գաղտնի ֆինանսական կապեր ունենալու հետ, ինչն էլ հետագայում դարձել է Ֆերրանի՝ տարածքային ամբողջականության նախարարի պաշտոնը լքելու պատճառ:

Պարբերականը նշում է, որ ցուցմունքներ տալու գործընթացը տևել է ավելի քան 13 ժամ:

 

Գործի առնչությամբ Ֆերրանը հայտարարել է, որ լի է վճռականությամբ և շարունակելու է իրականացնել գործընկերների և ընտրողների կողմից իրեն վերապահված առաքելությունը: Այսպիսով՝ Ֆերրանը չի պատրաստավում հեռանալ պաշտոնից. ավելին` խոսնակը հայտնել է, որ դատական գործընթացի արդյունքների հետ կապված բոլորովին անհանգստություն չունի:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One