Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Քայլի Ջենները մերկ լուսանկարվել է «Playboy»-ի համար ամուսնու հետ
12.09.19 01:24
Քայլի Ջենները մերկ լուսանկարվել է «Playboy»-ի համար ամուսնու հետ

Աշխարհի ամենաերիտասարդ միլրարդատեր, 22-ամյա Քայլի Ջենները՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, սոցիալական ցանցերը «պայթեցրել է» գայթակղիչ ֆոտոշարքով։

Кайли Дженнер предстала голой / instagram.com/kyliejenner

Հեռուստաաստղը Instagram-յան էջում լուսանկար է տեղադրել, որը կհրապարակվի «Playboy» ամսագրի աշնանային համարում։ Դրանում Քայլին պատկերված է ընկերոջ՝ Թրեւիս Սքոթի հետ։ Լուսանկարի հեղինակը Սաշա Սամսոնովան է, որը հաճախ է համագործակցում Քայլիի հետ։

«Երբ Հյուսթոնը հանդիպում է Լոս Անջելեսին»,- լուսանկարը մակագրել է Ջենները՝ նկատի ունենալով քաղաքները, որոնցում սիրահարները մեծացել են։

Playboy-ի կայում եւս մեկ լուսանկար է հայտնվել, որը ներառված կլինի գալիք համարում։ Դրանում Քայլին կրկին պատկերված է ամուսնու հետ։ Նշվում է, որ հենց նա է նկարահանման ոճաբանը։

Կայքում հրապարակվել է նաեւ Քայլիի եւ Թրեւսիսի մասին նյութի թիզերը։ Համարը, որի հերոսներն են դարձել Kylie Cosmetics-ի հիմնադիրն ու ռեփերը, վաճառքի կհանվի սեպտեմբերի 17-ին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One