Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Վրացական շուկայում վաճառվող 35 անուն օծանելիքի մեջ հայտնաբերվել են առողջության համար վնասակար նյութեր. shantnews.am
11.09.19 16:58

Վրացական Consumer.com կայքի հաղորդմամբ՝ վրացական շուկայում վաճառվող օծանելիքի մեջ հայտնաբերվել է քիմիական այնպիսի տարր/պարաբենի տեսակ/, որի վաճառքը ԵՄ շուկայում վաճառվող օծանելիքի և կոսմետիկայի արտադրանքներում արգելված է: Ուսումնասիրությունները բազմիցս ցույց են տվել պարաբենի բացասական ռիսկերը մարդու էնդոկրին, նյարդային և իմունային համակարգերի վրա:

Վրաստանի ՀԿ անդամները Թբիլիսիի տարբեր խանութներից ձեռք էին բերել 35 անուն օծանելիք և կոսմետիկ նյութեր և դրանք ուղարկել ֆրանսիական Eurofinance լաբորատորիա՝ ԵՄ-ում արգելված որոշ վտանգավոր նյութերի առկայությունը նմուշներում հետազոտելու համար:

Հետազոտության համաձայն՝ որպես նմուշ ընտրվել են տարբեր երկրներում արտադրված, տարբեր ֆիրմաների ապրանքներ, որոնք վաճառվում են  Վրաստանում և մատչելի են քաղաքացիների համար:

Վրաստանի ՀԿ-երը ցավով ընդգծում են, որ տարիներ շարունակ իշխանություններին կոչ են անում ուշադրություն դարձնել օծանելիքի և կոսմետիկայի սպառողների անվտանգությանը, ինչպես նաև վերահսկել Վրաստանում սպառողական արտադրանքի մեծ մասը, ինչը վտանգում է երկրի բնակչության առողջությունը:

Ստորև ներկայացնում ենք փորձաքննության ենթարկված մի քանի նմուշներ:

 

 

 

 

shantnews.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One