Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Հայտնի է Հոլիվուդի պատմության մեջ ամենաձախողված ֆիլմը
11.09.19 14:27
Հայտնի է Հոլիվուդի պատմության մեջ ամենաձախողված ֆիլմը

Ժամանակակից կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենատապալված ֆիլմի կարգավիճակը շնորհվել է Disney-ի «Ջոն Կարտեր» (2012թ.) ժապավենին։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը։

Ինչպես հայտնի է, ֆիլմը պատմում է ամերիկյան զինվորական Ջոն Կարտերի մասին, որը ստիպված էր մարտնչել հանուն Մարսի ժողովուրդների ազատության։

Նշվում է, որ համաշխարհային վարձույթում ֆիլմն ընդամենը 284 միլիոն դոլար է վաստակել՝ 363,7 միլիոն բյուջեի դեպքում՝ հաշվի առնելով մարկետինգային ծախսերը։

Ընդ որում, ֆինանսական վերջնական կորուստները 136,6 միլիոն են կազմել։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One