Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում
10.09.19 20:09
ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները  մեկնարկելու են  Գյումրու  Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ից:

Քաղաքի տարբեր հատվածներում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես վինիլ,  էլեկտրոնային, ռոք, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար:

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ:


 
 
 
 

Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների  աշխատանքներն ու ստեղծագործությունները: Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի ՀՀ մարզերի կոլորիտը:

 

Վարդանանց հրապարակը վերածվելու է մանկական ավանի, որտեղ տեղի կունենան միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար:

«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված  լուսանկարչական ցուցահանդես:

Մինչև ժամը 23:00-ը Գյումրու Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարանները:

Երեկոյան ժամը 19:00-ին Վարդանանց հրապարակում  կմեկնարկի գալա-համերգ՝ հայ և  արտասահմանյան  արտիստների մասնակցությամբ:

 

Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին՝ տոնական հրավառությամբ:

Սեպտեմբերի 21-ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանում և մարզերում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One