Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 19 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =479.61 AMD
EUR =533.71 AMD
«Սա նոր մարտահրավեր է ինձ համար». Հենրիխ Մխիթարյան
10.09.19 18:15
«Սա նոր մարտահրավեր է ինձ համար». Հենրիխ Մխիթարյան

Րոպեներ առաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին ասուլիսը՝ «Ռոմա»-ի ֆուտբոլիստի կարգավիճակով:

«Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ինձ համար դժվար ժամանակաշրջան էր: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Գիտեմ, թե ինչ ակումբ եմ տեղափոխվել և կփորձեմ լավագույն արդյունքին հասնել թիմի հետ: Արդեն զրուցել եմ մարզչի հետ։ Այստեղ կա ամեն պայման՝ արդյունքի հասնելու համար։ Այսօր առաջին անգամ հանդիպել եմ թիմակիցներիս հետ: Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում: «Ռոմա»-ի երկրպագուներից շատ նամակներ եմ ստացել ազգային հավաքականի խաղերից հետո: Նրանց ուրախացրել էր իմ ցուցադրած խաղը: Ասել եմ, որ հիմա կենտրոնանում եմ «Ռոմա»-ի խաղերի վրա: Չեմ վախենում քննադատությունից: «Ռոմա» տեղափոխությունս ստացվել է տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Ես նույնիսկ փողի մասին քննարկումներ չեմ ունեցել գործակալիս հետ, ուղղակի եկել եմ այստեղ՝ օգնելու թիմին հասնելու իր նպատակներին»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One