Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Հավաքականի խաղերին արգելվել է մեկ անձի մուտքը. հարուցվել է քրեական գործ. ՀՖՖ
09.09.19 22:15
Հավաքականի խաղերին արգելվել է մեկ անձի մուտքը. հարուցվել է քրեական գործ. ՀՖՖ

Կազմակերպությունների և անհատների՝ մարզադաշտ մուտք գործելու արգելքի մասով Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հարցումներ է ստացել, որոնց ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՖՖ-ն պարտավորություն ունի ապահովելու անցկացվող խաղերի անվտանգությունը և պատասխանատու է մարզադաշտերում հասարակական կարգի պահպանման համար՝ ի կատարումն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի սահմանած նորմատիվների և դրանց տառին ու ոգուն համապատասխան:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ գրելով․

 

«Ինչպես շատ երկրներում, այնպես էլ մեզ մոտ կան ֆիզիկական անձինք, ովքեր իրենց վարքագծով չեն նպաստում մարզադաշտերում կարգուկանոնի պահպանմանը կամ աչքի են ընկել արարքներով, որոնք, ըստ էության, վնասում են հայկական ֆուտբոլի հեղինակությանը: Նման հարցերում ներգրավված անձի (անձանց) մուտքը մարզադաշտ այս պահին համարում ենք ոչ նպատակահարմար:

Սեպտեմբերի 5-ին և 8-ին կայացած Հայաստան-Իտալիա ու Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա ընտրական հանդիպումներին արգելվել է միայն մեկ անձի մուտքը․ նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One