Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Արմեն Գյուլբուդաղյանց․ Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից. sport.news.am
08.09.19 19:44
Արմեն Գյուլբուդաղյանց․ Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից. sport.news.am

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ասուլիսում մեկնաբանել է 4։2 հաշվով հաղթանակը Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում։

«Վերջնամասում ցանկանում էինք թարմացնել կենտրոնը: Այդ պատճառով խաղադաշտ դուրս բերեցինք Արտակ Գիրգորյանին: Կառլեն Մկրտչյանը փոխարինվելու ցանկություն հայտնեց:

Շատ ուրախ եմ, որ կարողացանք իրականացնել երկրպագուների ցանկությունը և այսպիսի հաղթանակ տանել: Մեր տղաները մեծ նվիրվածությամբ գործեցին: Տղաներին ասել էի, որ այսպիսի խաղերում պետք է ցուցադրենք մեր նվիրվածությունը: Փառք Աստծո` ստացվեց: Արամ Հայրապետյանը շատ լավ խաղ անցկացրեց: Մենք հավատում ենք Արամին և մեր մյուս բոլոր դարպասապահներին: Մի քանի դրվագում Արամը կարողացավ փրկել մեզ վերահաս գոլերից:

Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Հսկայածավալ աշխատանք կատարեց: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ֆուտբոլիստներին: Այո, միացանք ուղեգրի համար պայքարին: Հիմա մտածում ենք Լիխտենշտեյնի դեմ խաղի մասին: Վերջում կհաշվենք միավորները»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։

Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբու նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։

Սամվել Սուքիասյան

sport.news.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One