Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Դատապարտյալները պայթուցիկ նյութեր են նետել ճաղավանդակներից. նոր մանրամասներ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անկարգություններից.news.am
06.09.19 15:07
Դատապարտյալները պայթուցիկ նյութեր են նետել ճաղավանդակներից. նոր մանրամասներ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անկարգություններից.news.am

NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տեղի ունեցած անկարգությունների դեպքից։ Մեր տեղեկություններով՝ կալանավորների անհնազանդության գործողությունները սկսվել են կեսօրին. դատապարտյալները  ՔԿՀ–ի ճաղավանդակներից հրավտանգ նյութեր պարունակող ինքնաշեն առարկաներ են նետել, արդյունքում հրդեհ է բռնկվել ՔԿՀ–ի խոտածածք տարածքում։ ՔԿՀ վարչակազմը ստիպված է եղել հրշեջ բրիգադ հրավիրել։ Նույն ժամանակահատվածում դատապարտյալների աջակիցներից ոմանք մեքենաներով եկել են ՔԿՀ շենքի մոտ եւ աղմուկ բարձրացնել. նրանց տարածքից հեռացնելու համար իրավապահներ են հրավիրել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ սեպտեմբերի 5–ին անկարգություններ են տեղի ունեցել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ Մեր տեղեկություններով՝ կալանավորները բունտ են սկսել՝ ի աջակցություն «զոն նայողների»։ Դատապարտյալները անկարգություններ են սկսել նաեւ Հանրապետության մյուս ՔԿՀ–ներում։ Քրեակատարողկաան ծառայությունը երեկվանից  ուժեղացված հսկողություն է իրականացվում Հանրապետության գրեթե բոլոր ՔԿՀ–ներում։

Պատճառը «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների վերաբերյալ նոր օրինագիծն է: Համապատասխան նախագիծը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանակարգության մեջ բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ «Օրենքով գողերի» համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One