Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
«Իմ ու իմ միջև». Հաս Չախալյանի հեղինակած գիրքը մեծ արձագանք է գտել
01.09.19 21:01
«Իմ ու իմ միջև». Հաս Չախալյանի հեղինակած գիրքը մեծ արձագանք է գտել

Հաս Չախալյանը ստեղծագործում է երկար տարիներ: Բազմիցս հանդես գալով հայ գրական մամուլում`նա ներկայացրել է ինքնատիպ և նորարարական լուծումներով պոեզիա: Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ <<Իմ ու իմ միջեւ>>խորագրով լույս է տեսել 2019թ. ամռանը: Գրքում տեղ են գտել բանաստեղծուհու վերջին շրջանի գործերը,որոնք հասունացման և ներքին խմորման երկար ճանապարհ են անցել։  Շապիկի նկարը հեղինակային է:

На изображении может находиться: небо и на улице


Հաս Չախալյանը առանձնահատուկ սեր է տածում նկարչության հանդեպ: «Շապիկին պատկերված ձուկը ես եմ,իմ գույներով և աշխարհընկալմամբ,իսկ ծաղիկները`պոեզիան է կամ այն դիտակետը,որով նայում եմ մարդկանց»,- ասում է բանաստեղծուհին:

Ժողովածուն ներառում է մի քանի բաժին, որոնք ունեն հետեւյալ ենթավերնագրերը՝«Երկիր ու երկրիս»,«Երևանյան էսքիզներ»,«Կին»,«Ադամ» ,«Գյուղ»,«Արեւելյան էսքիզներ»,«Լռության էսքիզներ»,«Իմ ու իմ միջեւ»։
Ասելիքը բազմաշերտ է. հայրենասիրական մոտիվներից մինչև կնոջ հոգեաշխարհի բացահայտման ուղիներ,սիրո քնարերգությունից մինչև հարազատ քաղաքի դիմագիծը փնտրողի մտորումներ և, վերջապես, պարզ,մարդկային հույզերի ու զգացումների վավերացում՝ թարմ ու տարբերվող գրչով:


Գիրքը լայն արձագանք է գտել գրական դաշտի մասնագետների շրջանում,առաջաբանը գրել է գրքի խմբագիրը՝Արմեն Ավանեսյանը։Ժողովածուի մասին ակնարկ է ներկայացրել բանաստեղծուհի Մարինա Գեւորգյանը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One