Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 22 Փետրվար arm rus eng
arm
(Translit)
USD =478.37 AMD
EUR =516.69 AMD
Ջիգարխանյանի ընկերը պատմել է արտիստի առողջական վիճակի մասին
29.08.19 00:19
Ջիգարխանյանի ընկերը պատմել է արտիստի առողջական վիճակի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա բժիշկների թույլտվությամբ կարող է թատրոն այցելել հաջորդ շաբաթ: Այս մասին չորեքշաբթի РИА Новости-ին ասել է  դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Արմեն Ջիգարխանյանը պլանային կանխարգելիչ բուժում է ստացել, նրա վիճակը գնահատվում էր նորմալ:

Ավելի ուշ Ջիգարխանյանին հիվանդանոցից դուրս են գրել լավ ինքնազգացողությամբ:

«Ամեն ինչ կարգին է, նորմալ, անհանգստանալու ոչ մի պատճառ չկա: Թատրոն դեռ չի եկել, նա դեռ պետք է ներկայանա բժիշկներին, եթե նրանք հավանություն տան, ապա, հավանաբար, կգա հաջորդ շաբաթ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One