Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Սեւանա լճում 2 նավակ է կողաշրջվել․ փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել ափ
18.08.19 23:50
Սեւանա լճում 2 նավակ է կողաշրջվել․ փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել ափ

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 16:39-ին տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 16:34-ի սահմաններում Սևանի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից մոտ 25 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Դավիթ Ս.-ին (ծնված 1993 թ.) և Սերգեյ Մ.-ին (ծնված 1991 թ.). հոսպիտալացման կարիք չի եղել:

Ժամը 15:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:08-ի սահմաններում Շորժայի հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից մոտ 200 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու:

Փրկարարները ջրից դուրս են բերել Հովհաննես Չ.-ին (ծնված 1997 թ.) և Հովհաննես Մ.-ին (ծնված 1997 թ). հոսպիտալացման կարիք չի եղել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One