Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 24 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =527.40 AMD
Մարզերից մեկում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գյուղապետ ամուսինն իր հետ ամուսնանալուց առաջ չի տեղեկացրել, որ ինքը ՁԻԱՀ-ով հիվանդ է
15.08.19 01:48
Մարզերից մեկում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գյուղապետ ամուսինն իր հետ ամուսնանալուց առաջ չի տեղեկացրել, որ ինքը ՁԻԱՀ-ով հիվանդ է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Արմինե Ղ.-ի դիմումի փաստով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս ոստիկանութանը հայտնել է, որ 2009-ին ամուսնացել է նշված մարզի գյուղերից մեկի՝ 42-ամյա գյուղապետի հետ։ Ամիսներ անց գյուղապետի ազգականներից կինը պատահաբար իմացել է, որ ամուսինը ՁԻԱՀ-ով (СПИД) հիվանդ է և, տեղյակ լինելով իր հիվանդության մասին, հարաբերություն է ունեցել իր հետ, որի հետևանքով ինքը նույնպես վարակվել է ՁԻԱՀ-ով:

Աղբյուրի տեղեկություններով՝ Արմինե Ղ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ այս տարվա գարնանը ամուսնու հետ ապրել են Երևան քաղաքում գտնվող իր հայրական տանը, և ամուսինը մրգի արկղի մեջ դասավորված մեկանգամյա բաժակների մեջ աճեցրել է կանեփանման բույսեր: Արմինե Ղ.-ն հայտնել է նաև, որ գյուղապետ ամուսինը իրեն պարտադրել է կաթուցիչով ծխելու միջոցով օգտագործել իր կողմից պատրասատված թմրանյութը:

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One