Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 24 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =527.40 AMD
Արարատ-Արմենիան պատմություն կերտեց ու դուրս եկավ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ
14.08.19 22:37
Արարատ-Արմենիան պատմություն կերտեց ու դուրս եկավ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցում էր Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Առաջին խաղում վրացական թիմը հաղթեց 2-1 հաշվով: Պատասխան խաղը կայացավ Թբիլիսիում և ավարտվեց «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակով՝ 2-0:

Հանդիպումն անցավ գերլարված պայքարում: Վարդան Մինասյանի թիմը մինչև խաղի վերջ կռիվ տվեց ու կարողացավ հասնել դրական արդյունքի:

 

Հանդիպման հաշիվը բացեց ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն: Երևանյան թիմի ֆուտբոլիստը եզրափակեց Ֆուրջել Նարսինգի փոխանցումը:

Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները սկսած գործն ավարտին հասցրին երկրորդ խաղակեսում: Փոխարինման մտած Պետրոս Ավետիսյանը հստակ իրացրեց 11-մետրանոցը ու հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց իր թիմին:

Անհավանական էմոցիաներ ու ապրումներ, որոնք հայկական ֆուտբոլին բացառիկ արդյունք ապահովեցին: Մեր պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը կմասնակցի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլին:

«Արարատ-Արմենիան» այս փուլում մրցելու է «Դյուդելանժի» հետ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One