Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Ոչ մի երկիր չի հանդգնի ճնշում գործադրել մեր երկրի նկատմամբ. Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ Արցախի հարցով ճնշումների մասին
14.08.19 20:09
Ոչ մի երկիր չի հանդգնի ճնշում գործադրել մեր երկրի նկատմամբ. Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ Արցախի հարցով ճնշումների մասին

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյոք Ադրբեջանի կողմից որևէ ճնշում եղե՞լ է Արցախի հետ հարաբերությունների զարգացումը կանխելու համար:  «Մենք չենք զգում, որ անհարկի ճնշումներ կարող են լինել, քանի որ աշխարհի ոչ մի երկիր չի հանդգնի անհիմն կերպով ճնշումներ գործադրել Ուրուգվայի նման երկրի նկատմամբ, որ պատմության ողջ ընթացքում անհրաժեշտ քայլերը կատարել է՝ ցույց տալու համար իր հանձնառությունը՝ խաղաղությանը, փոխըմբռնմանը և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների օգտին»,- ասաց նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One