Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 24 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =527.40 AMD
«Նեյմար օպերացիա». ինչպես են ավարտվել ՊՍԺ-ի ու «Բարսելոնայի» երեկվա բանակցությունները
14.08.19 17:39
«Նեյմար օպերացիա». ինչպես են ավարտվել ՊՍԺ-ի ու «Բարսելոնայի» երեկվա բանակցությունները

Ինչպես հայտնի է, երեկ ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» ինտենսիվ բանակցություններ են վարել Նեյմարի տրանսֆերի հարցում: Sport պարբերականը մանրամասն ներկայացնում է, թե բանակցություններ ինչպես են ընթացել ու ինչ արդյունքներ են տվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների հենց սկզբում ՊՍԺ-ն մեծ պահանջներ է ներկայացրել՝ Ֆիլիպե Կոուտինյո, Նելսոն Սեմեդու և 100 միլիոն եվրո: «Բարսելոնան» հրաժարվել է Սեմեդուին զիջել, և առաջարկել է վարձակալել Նեյմարին՝ պարտադիր գնելու պայմանով, ինչը, սակայն, մերժել է արդեն փարիզյան կողմը, քանի որ գումարը կանխիկ է ուզում՝ արդեն այս ամառ նոր տրանսֆերտ անելու, մասնավորապես՝ Պաուլո Դիբալային գնելու համար:

Կողմերը համաձայնության են հասել մեկ հարցում՝ գործարքի մեջ ներառել Կոուտինյոյին և Ռակիտիչին, որոնք հետաքրքրում են ՊՍԺ-ին ու թիմի մարզչական շտաբին: Ակումբներն ընդհանուր հայտարարի չեն գալիս գումարի հարցում՝ ՊՍԺ-ն պահանջում է 100 միլիոն եվրո, իսկ «Բարսելոնան» տրանսֆերի համար նախատեսել է 50 միլիոն:

Նշվում է, որ բոլոր կողմերի նպատակը գործարքը հնարավորինս արագ ավարտել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One