Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
ԱՄՆ-ում արգելել են օդանավով տեղափոխել Apple-ի նոութբուքերը
14.08.19 23:59
ԱՄՆ-ում արգելել են օդանավով տեղափոխել Apple-ի նոութբուքերը

ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելել է օդանավով տեղափոխել ամերիկայն Apple ընկերության նոութբուքերի մի քանի մոդելներ: Այս մասին հայտնում է The Hill-ը:

Պարբերականի տեղեկություններով, խոսքը մասնավորապես վերաբերում է MacBook Pro-ին, որը վաճառքում եղել է 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի փետրվարը: Բանն այն է, որ այս նոութբուքերի մարտկոցները կարող են այն աստիճանի տաքանալ, որ լինի հրդեհի սպառնալիք:

Հենց սա է պատճառը եղել, որ ընկերությունը ետ է կանչել այս մոդելի նոութբուքերը:

 

Հավելենք, որ ամերիկյան իշխանությունների որոշման համաձայն, նոութբուքերն արգելվում է օդանավով տեղափոխել նաև որպես ուղեբեռ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One