Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 24 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =527.40 AMD
«Ինձ տատիկ են անվանում». Կամբոջայի 10-ամյա բնակչուհին հազվագյուտ հիվանդության պատճառով 60-ն անց կնոջ տեսք ունի (լուսանկարներ)
14.08.19 01:12
«Ինձ տատիկ են անվանում». Կամբոջայի 10-ամյա բնակչուհին հազվագյուտ հիվանդության պատճառով 60-ն անց կնոջ տեսք ունի (լուսանկարներ)

Կամբոջայի 10-ամյա բնակչուհին հազվագյուտ հիվանդության պատճառով կնճռոտ դեմք ունի, գրում է Daily Mirror-ը: 

 

Չնայած մարմնի կառուցվածքին՝ 10-ամյա Բո Ռաչկինը նման է ծեր կնոջ: Նշվում է, որ դրա պատճառը, ենթադրաբար, կամ լիպոդիստրոֆիան է (մաշկի տակ ճարպային շերտի բացակայությունը), կամ Ալիբերի դերմատոլիզը (անհարթ մաշկի առկայություն): Հստակ ախտորոշումը տրված չէ, քանի որ աղջկան երբեք բժշկի չեն տարել:

Բոն վստահեցնում է, որ հաճախ է լսում իր հասցեին վիրավորանքներ:

 

«Իմ բոլոր եղբայրների ու քույրերի շրջանում միայն ես եմ ծեր երևում: Նրանք ինձ ոչ թե քույրիկ են ասում, այլ տատիկ»,- պատմել է աղջնակը:

Նա խնդրել է իր հասակակիցներին չվիրավորել իրեն, սակայն նրանք շարունակում են ծաղրել:

Մինչդեռ աղջկա հարազատներն ու տեղի վանականները հիվանդության պատճառը համարում են վատ կարման: Նրանք խորհուրդ են տվել Բոյին պատասխան տալ իրեն վիրավորողներին և «մաքրվել անցյալ կյանքի բեռից»:

Ի դեպ, աղջնակը երազում է պլաստիկ վիրահատության մասին, որն իրեն գեղեցիկ կդարձնի:

«Ես ուզում եմ գեղեցիկ դեմք ունենալ, որովհետև մյուս երեխաներն ինձ պառավ են անվանում»,- ասել է երեխան:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One