Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 24 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =527.40 AMD
Եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպել Հայաստանում. Դ. Տոնոյանը՝ զինծառայողի արտերկրում բուժման ցանկության մասին
13.08.19 16:12
Եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպել Հայաստանում. Դ. Տոնոյանը՝ զինծառայողի արտերկրում բուժման ցանկության մասին

Գոյություն ունի կարգ, գոյություն ունի կառավարության որոշում, գործում են օրենքներ, ըստ որոնց, եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժում իրականացնել, ապա զինծառայողներին այդ հնարավորությունը տրվում է, նրանց բուժումը իրականացվում է  արտերկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանի բուժումը Եվրոպայում իրականացնելու համար ֆինանսավորում չտրամադրելու խնդրին:

 

Նա նշեց, որ եթե հանձնաժողովն այդ որոշումը չի կայացնում, բնական է՝ պետք է բուժումը իրականացվի առանց սուբյեկտիվ մոտեցումների:

«Բոլորը կարող են ասել` ես ուզում եմ գնալ այստեղ կամ այնտեղ, բուժում ստանալ, բայց այդպես չի կարելի: Եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպել Հայաստանում և դրա պատասխանատվությունը համապատասխան կառույցներն են կրում»,-ասաց նա:

 

Անդրադառնալով առաջնագծին, պաշտպանության նախարարն ասաց, որ այս պահին համեմատաբար անդորր է, խաղաղ է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One