Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան վիրահատվել է
17.07.19 23:38
Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան վիրահատվել է

Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն՝ վիրահատվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

 

«Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է Դերձյանը:
Նա հայտնել է, որ մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ «Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել է, այս պահին պլանային բուժում է ստանում: Կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Դերձյանը:
Նույն վթարից ևս մեկ տուժած՝ 12-ամյա տղան, հուլիսի 12-ին ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One