Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
22-ամյա սարիթաղցին փորձել է հագուստ գողանալ առեւտրի կենտրոնից ու ընկել ոստիկանների ձեռքին
17.07.19 22:41
22-ամյա սարիթաղցին փորձել է հագուստ գողանալ առեւտրի կենտրոնից ու ընկել ոստիկանների ձեռքին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 16-ին, ժամը 19.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առեւտրի կենտրոնից բերման են ենթարկել Սարի թաղի 22-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից  հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.30-ին, խանութ-սրահներից փորձել է գողանալ 2 կիսատաբատ եւ 7 հատ մանկական հագուստ, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել եւ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Նախապատրաստվում են նյութեր:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One