Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Գնացել իրենց հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են, եկեք մեզ տիրություն արեք. Փաշինյանը՝ դատական համակարգի մասին
17.07.19 21:11
Գնացել իրենց հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են, եկեք մեզ տիրություն արեք. Փաշինյանը՝ դատական համակարգի մասին

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դատարանների դռները փակելուն. «Ինչի ես ուզում էի միջամտեի չէի կարում: Ինձ պետք էր էտ ակցիան, ցույց տալու 2 բան, որ հերիք է՝ ժողովուրդն ասի, թե ինչու ես որոշեցի մեկին բաց թողնել, մյուսին բռնել, ինձ պետք էր երկու բան. ցույց տալ՝ չի կարող լինել էն դատական համակարգը, որին ժողովուրդը չի վստահում: Ես չեմ ուզում կրեմ այդ պատասխանատվությունը, երբ որ ես ոչ մեկին չեմ բռնել կամ բաց թողել: Ինչի պետք է ամեն դատական որոշումից հետո սկսեն քննարկել, թե ինչ գործարքներ եմ արել կուլիսներում: Այդ դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Վերև բարձրանանք, իջնենք, ժպտանք, չժպտանք, այս դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Փոխանակ մի տարվա ընթացքում դատական համակարգը ինքնամաքրվեր, գնացել իրենց հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում: Սա անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սա նախկին կոռուպցիոն համակարգի դատական համակարգ է»: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One