Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 24 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =527.40 AMD
Աղմկահարույց դեպքի հետքերով. Նարեկ Կարապետյանը ներկայացնում է միջադեպի մանրամասները
17.07.19 20:52
Աղմկահարույց դեպքի հետքերով. Նարեկ Կարապետյանը ներկայացնում է միջադեպի մանրամասները
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը պատմել է, որպեսզի այս անհեթեթ պատմությունը ոչ մի նստվածք չթողնի իր և ընկրությունների խմբի հեղինակության վրա:

Ինչպես, որտեղ, ում ներկայությամբ և ինչ է տեղի ունեցել. Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը փոխանցում է փուլ առ փուլ, սկզբից մինչև վերջ: Պատմում է միայն մեկ նպատակով՝ որպեսզի, ինչպես ինքն է ասում, այս անհեթեթ պատմությունը ոչ մի նստվածք չթողնի հեղինակության վրա՝ իր և ընկրությունների խմբի: Փորձում է վերաբերվել հումորով՝ չէր էլ պատրկերացնում, որ կհայտնվի մի իրավիճակում, որի հետ գրեթե կապ չունենալով, պետք է բացատրություն տա: Մաս առաջին, որը սկսվել է հետիոտն-վարորդ լեզվակռվից: Մեքենան վարում էր ընկերը, ինքն էլ՝ կողքին նստած: 

Ճանապարհը ոչ թույլատրելի հատվածով փորձել է անցնել Վահե Պարազյանը, որին Նարեկ Կարապետյանի խոսքով՝ տեսնում էր առաջին անգամ: Ընկերոջ ու Վահե Պարազյանի վեճի ժամանակինքը, այսպես ասած՝ բաժանող էր: Ընդամենը:

Դա պատմության առաջին մասն է: Երկրորդ մասում Նարեկ Կարապետյանին զանգում է Վահե Պարազյանը՝ հանդիպման առաջարկով: Փաստաբանը այս նյուանսի վրա է ուշադրություն հրավիրում. հանգամանք, որը իրավապահները հաշվի չեն առնում: 

Նարեկ Կարապետյանը ընդունում է հրավերը, բայց թույլ չի տալիս, որ հանդիպմանը ներկա լինի իր ընկերը՝ նոր կոնֆլիկտից խուսափելու համար: 

Երրորդ մասը կուլմինացիան է. նախորդ ջերմ հանդիպումից, հաշտվելուց հետո հանդիպում են սրճարանում, որպեսզի ընկերն էլ հաշտվի: Հաշտեցում չի ստացվում, Նարեկ Կարապետյանը այդտեղ էլ ստիպված էր նորից դադարեցնել տաքացած խոսակցությունը: 

Վահե Պարազյանը իր հարցազրույցում պատմել է, թե Նարեկ Կարապետյանն իրեն ծեծի է ենթարկել՝ պահանջելով ընկերությունից յուրացված 10 միլիոն եվրոն փոխանցել Արցախի աջակցման հիմնադրամին: Արցախում տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր իրականացնող Նարեկ Կարապետյանի համար դա է այս պատմության մեջ ամենավիրավորականը՝ Արցախի անունը անտեղի շահարկելը:

Մամուլը Ռուսաստանի իրավապահների իրենց աղբյուրը վկայակոչելով, գրել է, որ Վահե Պարազյանը քրեական անցյալ ունի: Այստեղ տուժող ներկայացողը Ռուսաստանում դատապարտված էր 1 ու կես տարվա ազատազրկման՝ հայ գործարար առևանգելու, խոշտանգելու մեղադրանքով: Հարցազրույցում պնդում է, որ դատվել է Կարապետյանների պատվերով: 


Մամուլի մյուս տվյալով՝ Պարազյանը միտումնավոր է այս սկանդալւ հրահրել, որպեսզի Կարապետյաններից աջակցություն կորզի, ու ՌԴ-ում ազատվի պատասխանատվությունից: Նարեկ Կարապետյանի դեմ հայցը հետ վերցնելու դիմաց: 

Նարեկ Կարապետյանի փաստաբանը տարակուսած է քննչականի գործողություններից: Մեղադրանքի համար հիմք են ընդունել ընդամենը մեկ հոգու՝ Վահե Պարազյանի ցուցմունքը, առանց բազմակողմանի քննության, քրեական գործ է հարուցվում՝ առանց մյուս կողմին լսելու: Գործը կայծակնային արագությամբ փոխանցել են Կենտրոնի քննչականին, հետո՝ Հատուկ կարևորության գործերի քննության Գլխավոր վարչություն: Նարեկ Կարապետյանի պաշտպանը բողոքարկել է Գլխավոր դատախազին, որպեսզի գործը փոխանցվի ԱԱԾ քննչականին: 

Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահը այսօր չի ցանկանում խոսել իր ամենանախընտրելի թեմայի՝ բարեգործության մասին: Ծրագրերը, որ անում են մարդկանց համար Հայաստանում ու Արցախում, չի ցանկանում քննարկել այս համատեսքստում և նույն հարթությունում:

 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One