Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ հանդիպել եմ. Նեյմար
17.07.19 21:30
Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ հանդիպել եմ. Նեյմար

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայում» նախկին թիմակից Լիոնել Մեսսիի խաղի մասին

Ինձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ հանդիպել եմ: Մենք հրաշալի համագործակցում էինք: Ինձ համար մեծ հաճույք և պատիվ էր խաղալ նրա հետ: Բացի դրանից՝ նա իմ ընկերն է»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-17 թթ.-ին: Կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 186 հանդիպման, դարձել 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 27-ամյա Նեյմարը ցանկություն է հայտնել վերադառնալ «Բարսելոնա»: ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել հարձակվողին, բայց ցանկանում է նրա տրանսֆերի համար ստանալ 222 մլն եվրո:

 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One