Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է իրաքյան Էրբիլում թուրքական հյուպատոսության աշխատակցի մահը
17.07.19 19:32
Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է իրաքյան Էրբիլում թուրքական հյուպատոսության աշխատակցի մահը

Իրաքյան Էրբիլ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցը զոհվել է զինված հարձակման հետևանքով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին իրաքյան քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հարձակման մասին, որտեղ գտնվել են թուրքական հյուպատոսության աշխատակիցները: Իրաքյան անվտանգության մարմինների աղբյուրը տեղեկացրել էր, որ զոհվել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսի տեղակալը:

«Այսօր օրվա երկրորդ կեսին նենգ հարձակման հետևանքով մահացել է Էրբիլում մեր գլխավոր հյուպատոսության աշխատակիցը: Նա գտնվել է դիվանագիտական առաքելության շենքից դուրս: Մենք ջանքեր ենք գործադրում իրաքյան իշխանությունների հետ համատեղ հանցագործության մեղավորներին գտնելու համար»,- ասվում է թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One