Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Ինչո՞ւ են խափանվել Facebook-ն ու Instagram-ը.shantnews
17.07.19 18:47
Ինչո՞ւ են խափանվել Facebook-ն ու Instagram-ը.shantnews

Հայաստանում այս պահին անհնար է մուտք գործել սոցիալական որոշ կայքեր: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիր կա՝ կապված Facebook-ի ու Instagram-ի, այդ թվում՝ մեսենջերի հետ: Նրա խոսքով՝ խնդիրը գլոբալ է, այն ոչ միայն Հայաստանում է, այլև մի շարք երկրներում, օրինակ՝ Թուրքիայում, Հունաստանում, Կիպրոսում:

 

«Արևելյան հատվածում հաստատ խնդիրը կա, բայց ընդհանուր այս պահին դժվար է ասել՝ ինչից է: Իրենց մոտ քանի օր է՝ ընդհանուր տեխնիկական վիճակը խառն է: Երեկ էլ է Instagram-ը կախել մի երկու ժամով: Եթե հիշում եք, մի քանի օր առաջ էլի գլոբալ խնդիր կար, նկարները չէին երևում, մի խոսքով՝ ընդհանուր տեխնիկական խնդիրներ կային»,- ասաց նա:

Հարցին՝ կարելի՞ է կանխատեսել՝ որքա՞ն ժամանակում կլուծվի խնդիրը, Մարտիրոսյանն ասաց, որ արդեն լինում է պահ, երբ խնդիրը կարգավորվում է, հետո նորից առաջանում: Նա նաև նշեց՝ խնդիրը ոչ բոլորի մոտ է:

«Օրինակ, ինձ մոտ գնում-գալիս է, կարծում եմ՝ մի քանի ժամվա գործ է, նման դեպքերում ավել չի տևում»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այս վիճակից հաքերներ օգտվեն, տվյալների արտահոսք լինի:

«Չեմ կարծում: Կարող է, օրինակ, հաքերների հարձակման հետևանք լինի, այսինքն՝ ոչ թե օգտվեն սրանից, այլ հենց հարձակումը պատճառ լինի, բայց սովորաբար տեխնիկական ներքին ինչ-որ խնդիր է»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք այս խնդիրների պատճառը նաև սոցկայքի գերծանրաբեռնվածությունն է, Մարտիրոսյանն ասաց.

«Դե, ընդհանուր առմամբ իրենք վերջին մի տարում գերծանրաբեռնված են, քանի որ ահռելի քանակի օգտատերերի են սպասարկում: Եթե Ինստագրամ – Ֆեյսբուք- Մեսենջեր իրար ավելացնես, խոսքը երեք միլիարդ մարդու մասին է, հասկանալի է, որ պարբերաբար խնդիրներ են լինելու»:

Հարցին՝ ինչո՞ւ այս խնդիրը Հայաստանում գրանցվեց ավելի ուշ, քանի որ մի շարք երկրներում նման խնդիր կար երեկվանից, փորձագետը պատասխանեց, որ շատ բան կախված է սպասարկման կենտրոններից:

 

«Օրինակ՝ Հայաստանում ինչ-որ մարդկանց մոտ կարող է խնդիր լինել, ուրիշների մոտ՝ ոչ, որովհետև իրենք ուրիշ հատվածում են, դա զուտ կախված է նրանից, թե սպասարկման կենտրոնները որտեղ են»,- ասաց նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One