Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է մի շարք զորամասեր եւ առաջնագիծ (ֆոտո)
17.07.19 18:17
Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է մի շարք զորամասեր եւ առաջնագիծ (ֆոտո)

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր եւ առաջնագիծ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նաեւ հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին, հարց ու պատասխանի միջոցով հետաքրքրվել վերջիններիս հարմարման ու առօրյա ծառայության հարցերով:

Այցի շրջանակում Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է նաեւ առանձին հրետանային զորամասերից մեկում, հանդիպել հրամանատարությանն ու ժամկետային զինծառայողներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս անցնող կիսամյակում իրականացված օրինակելի ծառայության եւ գերազանց արդյունքների համար՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ ուսումնական տարվա երկրորդ հատվածը եւս զորամասի համար կլինի նույնքան արդյունավետ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One