Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 5 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =478.02 AMD
EUR =529.84 AMD
Բոլորին ամեն ինչ պարզ է. Ինտերֆաքսը՝ մանրամասներ է հայտնում Քոչարյանին ազատ արձակած դատավորի աշխատասենյակում խուզարկության մասին
17.07.19 17:18
Բոլորին ամեն ինչ պարզ է. Ինտերֆաքսը՝ մանրամասներ է հայտնում Քոչարյանին ազատ արձակած դատավորի աշխատասենյակում խուզարկության մասին

Ռուսական Ինտերֆաքս գործակալությունն անդրադարձել է մայիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ՀՔԾ-ի խուզարկությանը:

Գործակալությունը, մեջբերելով ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանի խոսքերը, գրում է, որ խուզարկությունը տեղի է ունեցել քրեական գործի շրջանակներում: Օհանջանյանը հրաժարվել է հայտնել մանրամասներ:

Ինքը՝ դատավորը, գործակալությանը հայտնել է, որ խուզարկությունը տեղի է ունեցել քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է պաշտոնական կեղծիքին: Գրիգորյանն ասել է, որ չգիտի, թե ինչ կեղծիքի մասին է խոսքը և որևէ կարգավիճակ դեռ չունի:

Հարցին՝ կարող է արդյո՞ք խուզարկությունը կապ ունենա Քոչարյանի գործի հետ, դատավորն ասել է. «Կարծում եմ, որ բոլորին ամեն ինչ պարզ է»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One